Քաղցկեղը կանխարգելելու բազում միջոցներ կան: Քիչ չեն նաև մեր խոհանոցում ու բանջարանոցում: Հասկանալի է, որ բնական քաղցկեղասպաններն ավելի նախընտրելի են: Որոնք են դրանք.
— Սխտոր. ոչ միայն պաշտպանում է չար աչքից, ինչպես մեծերն են հավատացնում, այլև հատուկ միացությունների շնորհիվ ակտիվացնում է իմունային համակարգի բջիջները, ինչն էլ օգնում է դիմադրելու քաղցկեղին: Գիտնականները վաղուց են ապացուցել, որ սխտորը նվազեցնում է սրտային հիվանդությունների ու կաթվածի հավանականությունը: Ավելին, պաշտպանում է ստամոքսի ու աղիքների քաղցկեղից: Այսօր այդ հիվանդությունները մոլորակի սպառնալիքների տասնյակում են:
Հետազոտություններով հաջողվել է ապացուցել, որ այն մարդիկ, որոնք կանոնավոր կերպով սխտոր են ներառում օրաբաժնում, հազվադեպ են ստամոքսի ու աղիքների քաղցկեղով հիվանդանում: Դրա հետ կապված գիտնական բժիշկներն անգամ առողջ մարդկանց են հորդորում սխտոր ուտել ամեն օր: Հիվանդությունների կանխարգելման նպատակով անհրաժեշտ է շաբաթական առնվազն 5 պճեղ սխտոր ուտել: Կարելի է նաև հավելումների տեսքով օգտագործել:
— Լոբին բուսական սպիտակուցի աղբյուր է, որն օրգանիզմին ապահովում է բջջանքի մի լավ չափաբաժնով, հետն էլ հակաքաղցկեղային հատկությամբ է օժտված: Լոբին ու ընդհանրապես, լոբազգիները կարող են քաղցկեղի շատ տեսակներ կանխել: Շատ լավ պաշտպանում են շագանակագեղձի քաղցկեղից, նվազեցնում մարսողական օրգանների քաղցկեղի զարգացման ռիսկը:
— Գազարի մասին գիտենք, որ հզոր հակաօքսիդանտ է ու բետա-կարոտինի աղբյուր: Այդ նյութերը, ի դեպ, նվազեցնում են բերանի խոռոչի ու կոկորդի , ստամոքսի ու հաստաղիքի, միզապարկի ու շագանակագեղձի քաղցկեղի զարգացման ռիսկը: Ուրոլոգներին հաջողվել է պարզել, որ գազարը ինչ որ չափով օգնում է միզապարկի քաղցկեղի դեմ պայքարին: Հիվանդության կանխարգելման նպատակով հարմար է թե հում և թե եփած գազարը, սակայն, հատկապես հում բանջարեղենն է մեծ քանակությամբ սննդարար արժեք ներկայացնում:
— Բրոքքոլին նույնիսկ քաղցկեղի քայքայիչ ազդեցությունն է ունակ կասեցնելու: Օժտված է հակաօքսիդանտ ազդեցությամբ ու խթանում է մարդու բջիջները` ստիպելով դրանց պայքարել հիվանդության դեմ: Հատկապես արժեքավոր է մատղաշ բանջարեղենը և անգամ ծիլերը: Ի դեպ, դրանք հատուկ մշակելու անհրաժեշտություն նույնպես չկա: Պազապես կարելի է օրվա ուտեստին բրոքքոլիի մի քանի ծիլ ավելացել ու վերջ:
— Կայենի տաքդեղ. կծու տաքդեղ կամ էլ չիլի.պարունակում է մի նյութ, որն ասես բերանի ամբողջ խոռոչն է այրում, սակայն հաջողությամբ էլ պայքարում է քաղցկեղային բջիջների դեմ: Այդ տաքդեղը կարելի է օգտագործել այնքան, որքան կարող եք ու որքան կծու` այնքան լավ:
— Սունկ. օգտակար է ողջ օրգանիզմին ու քաղցկեղի դեմ պայքարում է արդյունավետ: Դեռևս 6 հազար տարի առաջ են չինացիներն ասիական սունկը բուժական նպատակով կիրառել: Դրանք տարբեր տեսակի են լինում: Ասիական սունկերում մի նյութ է պարունակվում, որն օգնում է պայքարելու շագանակագեղձի քաղցկեղի դեմ : Այդ նյութը կանգնեցնում է քաղցկեղային բջիջների աճն ու ինքնաոչնչացում առաջացնում: Դրա մասին վկայում են բազում հետազոտությունները:
— Ազնվամորի.Նույնպես հակաօքսիդանտ է ու պարունակում է քաղցկեղից պաշտպանող նյութեր: Առնետների վրա կատարված հատուկ հետազոտությունները ցույց են տվել, որ այն կենդանիները, որոնք այդ հատապտուղն են կերել, դա հանգեցրել է մարսողական համակարգի քաղցկեղային բջիջների քանակի նվազման:
— Կանաչ թոքերի ու մարսողական համակարգի քաղցկեղի բջիջների ավերածությունները կանխելու հատկությամբ է օժտված: Սակայն խոսքն իսկական կանաչ թեյի մասին է. այժմ կանաչ թեյի փաթեթավորման մեջ բոլորովին էլ այն օգտակա թեյը չէ, որը պետք է:
— Լոլիկ. շատ օգտակար նյութեր է պարունակում ու ամենևին էլ կարևոր չէ, մշակված, թե հում եք այն օգտագործում: Այն տղամարդիկ, ովքեր կանոնավոր կերպով սննդի մեջ լոլիկ են ներառում, շագանակագեղձի քաղցկեղով հիվանդանալու ռիսկը դրանով իսկ նվազեցնում են գրեթե 35%-ով:
— Քրքում. վաղուց հաջողությամբ գործածվում է բորբոքային ու մրսածության հիվանդությունների ժամանակ, ասթմայի ախտանշանների դեպքում: Սակայն վերջերս գիտնականները հայտարարեցին, որ այն քաղցկեղի դեպքում ևս պայքարի հզոր միջոց է: Ու նման հայտարարությունը անհիմն չէ: Բանն այն է, որ ԱՄՆ-ում շագանակագեղձի քաղցկեղով հիվանդացության մակարդակը շատ բարձր է, իսկ Հնդկաստանում` հակառակը, շատ ցածր: Հնդկաստանում այլ կերպ են սնվում ու դա պաշտպանում է քաղցկեղից, մինչդեռ ԱՄՆ-ում ուտում են ինչ ասես: Ու գիտնականները ենթադրում են, որ պատճառը գործածվող մթերքներն են, մասնավորապես` քրքումը: