տուն Հասարակություն Բժիշկ Բժշկի անկյուն. Բլեֆարիտ (տիկնակլունձ)

Բժշկի անկյուն. Բլեֆարիտ (տիկնակլունձ)

1778
0

blefarit-osnovnye-prichiny-i-priznaki1

Տիկնակլունձի բուժումը ժողովրդական միջոցներով

Տիկնակլունձը, որը մասնագիտական գրականության մեջ բլեֆարիտ է  կոչվում, առաջանում է տարբեր պատճառներով. դրանցից են աչքերի լարվածությունը, որից կոպերը բորբոքվում են ու  հետևանքը լինում է բլեֆարիտի գոյացումը: Այդ պրոցեսն ուղեկցվում է քորով, ծակծկոցով(խնդրահարույց հատվածում):

Կարող է այդ տհաճ խնդրի առաջացման պատճառ լինել նաև ալերգիան` փոշու ու այլ գրգռիչների հետևանքով: Սնկերն ու մանրադիտակային տիզերը, որոնք դեմոդեքսի առաջացման պատճառներից են նաև:

Ամեն դեպքում, կարելի է մասնագետի հետ խորհրդակցել` բլեֆարիտի առաջացման պատճառը պարզելու համար:  Սակայն, ժողովրդական փորձված միջոցներ կան, որոնք կարելի է կիրառել տնային պայմաններում  տիկնակլունձի զագացումը կանխելու ու  բուժելու  նպատակով:

-Ծառանման հալվեի տերևը լվանալ, կիսել ու հյութը քամել, խառնել եռացրած ջրի հետ 1:10 հարաբերությամբ ու կիրառել թրջոցների նման:

-Կարտոֆիլով թրջոց. դրա համար պետք է օգտագործել խաշած ու ճզմած կարտոֆիլը:

-Իսկ եթե խնդիրը նոր է հասունանում, ապա կարելի է  երիցուկի թույլ թուրմով տոգորված անձեռոցիկով թրջոց դնել:

-Սամիթի սերմերը նույնպես կօգնեն այս խնդրի պարագայում: Դրա համար պետք է  հավանգի մեջ մանրացնել  սերմերը (1թ/գդալ) ,վրան լցնել 2 բաժակ ջուր, եռացնել ու թրմել 5 րոպե: Քամել ու հովանալուց հետո բամբակյա խծուծը թաթախել այդ եփուկի մեջ ու քամելուց հետո դնել բորբոքված տեղին օրական մի քանի անգամ: Ի դեպ, յուրաքանչյուր միջոցի կիրառումից անմիջապես էլ կզգաք վիճակի թեթևություն:

-Եվ շատ օգտակար, միջոց է սխտորը; Դրա համար կոպին պետք է  կիսած սխտոր քսել օրական մի քանի անգամ, 2-3 օր: