Կերակրափողի լորձաթաղանթի բորբոքումն առաջացնում է այրոցքի զգացում: Պատճառը կարող են քրոնիկ գաստրիտն ու ստամոքսի և տասներկումատնյա աղիքի խոցային հիվանդությունները լինել, ինչպես նաև սնունդը ստամոքս-աղիքային տրակտով առաջ մղող մկանային կծկումների խանգարումները լինել: Մեկ այլ պատճառ էլ կարող է դառնալ ստոծանու ճողվածքը: Կերակրափողը ստոծանու բավական նեղ բացվածքով է անցնում, որով նորմայում այլ բան չպիտի ներթափանցի ստամոքսի խոռոչ: Երբ այդ բացվածքը ձգվում է, կերակրափողը կարող է կրծքավանդակի խոռոչ դուրս գալ ու ստոծանու մկանների կծկման ժամանակ ճզմվել, ինչն ուղեկցվում է թթու ստոմոքսահյութի կերակրափողում հայտնվելու ու այրոցքի առաջացմամբ:
Հազվադեպ, սակայն այրոցքի առաջացման դեպքեր կարող են լինել նաև բացարձակ առողջ մարդկանց մոտ` կծու մթերքի ու մեծ քանակությամբ ալկոհոլի գործածությունից հետո, ինչը բուժելու անհրաժեշտություն չկա, քանի որ առանց դրա էլ կանցնի:
Այրոցքի բուժումը ենթադրում է այրոցքի առաջացման հանգեցրած հիվանդության բուժում, ինչպես նաև` ստամոքսահյութի թթվայնությունը չեզոքացնող դեղորայքի կիրառում: