տուն Հասարակություն Բժիշկ Բժշկի անկյուն. Աթերոմա կամ ճարպագունդ

Բժշկի անկյուն. Աթերոմա կամ ճարպագունդ

627
0

ateroma_691

Աթերոման, չնայած արտաքին նմանությանը, ուռուցք չէ : Ըստ էության դա մի գոյացություն է, որը տեղակայվում է մաշկի վերին շերտերում և, ուռուցքի հետ ոչ մի ընդանուր բան չունի: Գիտական լեզվով, աթերոման յուրօրինակ ճարպագեղձ է` առանց   արտատար ծորանի, ինչի հետևանքով էլ խանգարվում է  գեղձի պարունակության ելքը: Ժամանակի ընթացքում դա հանգեցնում է ճարպագնդի չափսերի մեծացման:  Ճարպագունդը կամ աթերոման հազվադեպ է անհանգստություն պատճառում, բացառությամբ այն դեպքերի, երբ  բացահայտ կոսմետիկ թերություն է դառնում:

Աթերոմայի առաջացման հիմնական պատճառը ճարպածորանի խցանումն է: Դրա հետևանքով ճարպի կուտակում է լինում ու  գոյացության չափսերն աստիճանաբար մեծանում են:

Իսկ ինչից են խցանվում ճարպածորանները:

Պատճառները տարբեր են:Դրան կարող են նպաստել ինչպես ներքին, այնպես էլ արտաքին ազդակները,ինչպիսիք են շատ շոգ կլիման, աշխատանքը բարձր խոնավության  ու ջերմության պայմաններում , ինչպես նաև ճարպագեղձի վնասումը: Ներքին պատճառներն ավելի շատ են.

-աթերոման կարող է հիպերհիդրոզի հետևանք լինել: Քրտնագեղձերի գերակտիվությունը լուրջ ծանրաբեռնվածություն է ճարպածորանների համար. հետևանքը լինում է դրանց խցանումը: Բացի այդ, աթերոմայի պատճառ կարող է լինել հորմոնալ հավասարակշռության, նյութափոխանակության խախտումը, կորյակներն ու նույնիսկ սեբորեան:

Ախտանշանները

Այս հիվանդության ախտանշանները տեսանելի են անգամ անզեն աչքով: Այն կարող է փոքր սիսեռի հատիկից մինչև մեծ ընկույզի չափ ու ուռուցքի նման լինել: Հազվադեպ, սակայն եղել են դեպքեր երբ աթերոման հավի ձվի չափ է եղել: Մաշկը փոխվում է շոշափելիս այն պինդ է,  շարժուն ու առաձգական, ունի հստակ ուրվագծեր ու ցավոտ չէ:

Ախտորոշման համար միայն վիզուալ զննումն անբավարար է, պահանջվում է հիստոլոգիական հետազոտություն կատարել:

Բուժումը

Մասնագետները խորհուրդ չեն տալիս ինքնուրույն սեղմել աթերոման, քանի որ  արդյունք դա չի տալիս: Չի կարելի նաև աթերոման ժողովրդական միջոցներով փորձել բուժել: Միակ արդյունավետ միջոցն աթերոման հեռացնելն է: Վիրահատության ժամանակ այն բացվում է, պարունակությունը  պարկով`հեռացվում, իսկ դատարկված հատվածը  սպիացման գործընթացն արագացնող հականեխիչ դեղորայքով ու խառնուրդով լցվում:

Այլընտրանքային տարբերակ է համարվում աթերոմայի լազերային հեռացումը:

Այն մի քանի րոպե է տևում, սակայն առաջարկվում է գոյացության ձևավորման վաղ փուլում: