տուն Հասարակություն Բժիշկ Բժշկի անկյուն. Անհավանական փաստեր

Բժշկի անկյուն. Անհավանական փաստեր

166
0

picture-4373

1.Մարմնի ամնաբարձր ջերմությունը գրանցվել է 1980-ին, Ատլանտայից ոմն Ուիլլի մոտ: Հիվանդանոց ընդունվելու պահին այն եղել է 46,5°C: Հիվանդանոցից պացիենտը դուրս է գրվել 24 օր անց:

2. Մարմնի փաստացի գրանցված ամենացածր ջերմությունը  եղել է 1994-ի փետրվարի 23-ին, 2-տարեկան Կառլի Կոզոլոֆսկու մոտ (Կանադա): Երբ պատահաբար տան դուռը փակվել էր ու երեխան 6 ժամ մնացել էր  -22°C սառնամանիքին, նրա մարմնի ջերմաստիճանն իջել էր մինչև 14,2°C:

3. Տարբեր իրեր կուլ տալու մոլուցքով տարված 42-ամյա կնոջ ստամոքսում հայտնաբերվել է 2566 օտար մարմին: Ընդ որում, կինը բողոքում էր «ստամոքսի ոչ ուժեղ ցավից»:

4. Երբևէ ստամոքսից հեռացված ամենածանր իրը եղել է 2,35 գ-անոց մազագունդը: Նման հիվանդություն գոյություն ունի`   հիվանդները մազեր են ուտում:

5.Ամենամեծ քանակով հաբ է ընդունել Զիմբաբվեում ոմն Քիլները:  21 տարում նա 565 939 հաբ է կուլ տվել:

6. Ամենաշատ թվով ներարկումներ է ստացել մեծ Բրիտանիայից Սեմյուել Դևիդսոնը: նա իր կյանքում առնվազն 79 000 ասեղ ինսուլին է ներարկվել:

7. Մեծ թվով վիրահատությունների է ենթարկվել ԱՄՆ-ից Չարլզ Յենսենը. 1954-1994-ին նա 970 վիրահատություն է տարել նորագոյացությունների հեռացման նպատակով:

8. Ամենաերկար վիրահատությունը տևել է 96 ժամ, հեռացվել է ձվարանի կիստա: Վիրահատությունից հետո հիվանդի քաշը 280-ից դարձել է 140 կգ:

9.Սրտի տևական կանգ է գրանցվել Նորվեգիայում: Ձկնորս Յան Ռրսդալը նավից ջուրն է ընկել ու նրա մարմնի ջերմաստիճանն իջել է մինչև 24°C, դրա հետևանքով տղամարդու սիրտը կանգ է առել 4 ժամով. Նա կազդուրվել է միայն արյան շրջանառությունն ապահովող սարքի շնորհիվ:

10.Ամենաշատ ծանրաբեռնվածությունները  վիճակվել են ավտոմրցարշավորդ Դևիդ Պեռլին, 1977-ին: Մրցույթի ժամանակ  նա աղետի է ենթարկվել, ինչի հետևանքով 29 կոտրվածք, 3 հոդախախտ է ստացել և սիրտն էլ 6 անգամ կանգ է առել: