տուն Հասարակություն Բժիշկ Բժշկի անկյուն.Ամոսովի հրաշագործ խառնուրդը սրտի ու մտքի համար

Բժշկի անկյուն.Ամոսովի հրաշագործ խառնուրդը սրտի ու մտքի համար

162
0

1ENdwmgCUdlo

Հետաքրքրականն այն է, որ այս խառնուրդը շատերս ենք  կիրառում` սրտի, արյան ու ընդհանուր կազդուրիչ նպատակով, սակայն նոր միայն իմանում ենք, որ դա ոչ թե ժողովրդական ու ժողովրդի  կենսափորձով ստուգված բալասան է, այլ ունի հեղինակ:Ու նա ակադեմիկոս Նիկոլայ Ամոսովն է, վիրաբույժ, գիտնական, կիբեռնետիկ ու գրականագետ:

Նա հիվանդներին հետվիրահատական շրջանում որպես օրգանիզմն ամրապնդող միջոց առաջարկում էր այս խառնուրդը օգտագործել` շուտ վերականգնվելու համար: Այն նաև առողջ մարդկանց է օգնում: Իսկ խառնուրդի բաղադրությունը հետևյալն է`

-500 գ չամիչ (ի դեպ, հայկական բաղադրատոմսերում առաջարկվում է վերցնել անկորիզն ու սևը)

-500 գ ծիրանաչիր (առանց շաքարի)

-թուզ` նույնքան

-սև սալոր` անկորիզ 500 գ

-ընկույզ (հունական) 500գ

և մեկ կիտրոն` ամողջական, կեղևով:

Բոլոր բաղադրիչներն աղալ, ավելացնել 500 գ մեղր, լավ խառնել ու լցնել տարաների մեջ: Կիրառել օրական 3 անգամ, մեկական ճաշի գդալ, ուտելուց կես ժամ առաջ:

Այս խառնուրդը վիտամինների ու  օրգանիզմին անհրաժեշտ միկրոտարրերի իսկական գանձանակ է:

Ի դեպ, այնքան համեղ է, որ երբեմն չես բավարարվում մեկ ճաշի գդալով:

Առողջ եղեք: