տուն Հասարակություն Բժիշկ Բժշկի անկյուն. Ամանորյա խորհուրդներ

Բժշկի անկյուն. Ամանորյա խորհուրդներ

152
0

s1

Ամեն տարի Ամանորի նախօրեին Գիտության և առողջության գծով ամերիկյան խորհուրդը, որը 350 հեղինակավոր բժիշկներից ու գիտնականներից է կազմվել, հրապարակում է իր նախատոնական ցանկությունները:

Դրանք, բնականաբար, տարին տարվա վրա շատ քիչ բանով են տարբերվում մեկը մյուսից, սակայն արժե  անդրադառնալ դրանցից մի քանիսին:

1.Մի ծխեք. ծխելը մահացության պատճառներից առաջինն է, որը կարելի է կանխել կամքի ուժով:

2.Մի խմեք ղեկի մոտ նստելուց, քանի որ տարեկան 16 հազար  խմած վարորդ է մահանում ու ավելի քան 327 հազարը ծանր վնասվածքներ ստանում  ավտոմեքենան ոչ սթափ վարելու պատճառով:

3.Եթե սպիրտային խմիչքներ եք գործածում, ապա գոնե խմեք չափավոր: ԱՄՆ-ում ամեն տարի խմիչքների չարաշահման հետևանքով 80 հազար մահ է գրանցվում:

4.Ճիշտ սնվեք ու խուսափեք գիրանալուց; ԱՄՆ-ի հասուն բնակչության կեսից ավելին ավելորդ քաշ ունի, իսկ 22%-ը` գեր է: Դա հղի է սրտի ախտահարման, արյան ճնշման, կաթվածի, արթրիտի, լեղաքարային հիվանդությունների ու որոշ քաղցկեղների առման  վտանգով: Իսկ դրանից խուսափելու համար համալիր մոտեցում է անհրաժեշտ` սննդակարգի կարգավորումից, մինչ ֆիզիկական մարզումներ:

5.Կարևորեք բերանի խոռոչի, ատամների խնամքը.ատամնաբույժների խորհուրդները բոլորին են հայտնի:

Իսկ մեր դեպքում այս ամենին պետք է հավելել նաև`

մի  նյարդայնացեք ու հուսահատվեք, եթե ամանորյա հյուրաիրության  սեղանը ձեր պատկարացրածի նման չստացվի: Անգամ ոչ սովորականի պես հարուստ սեղան չունենալու հանգամանքը կարելի է դրական ընդունել. այդ կեակրատեսակները փչանալուց մեր ստամոքսով փրկելու անհրաժեշտություն չի լինի:

Այս տարի էլ գոհանանք նրանով, ինչ կունենանք։

Շնորհավոր Ամանոր ու առողջություն ձեզ: