Տարբերում են ալերգիայի բազմաթիվ տեսակներ` կախված այն հանգամանքից, թե որ օրգանն է առավել ախտահարված (երբեմն հանդիպում է մի քանի տեսակ միաժամանակ են դրսևորվում): Դրանցից են`
Աչքերի ալերգիկ ախտահարումը կամ ալերգիկ կոնյուկտիվիտը
Քթի լորձաթաղանթի ալերգիկ ախտահարումը կամ ալերգիկ հարբուխը (ռինիտ)
Բրոնխների ալերգիկ ախտահարումը կամ բրոնխիալ ասթման (կրծքահեղձուկ)
Մաշկի ալերգիկ ախտահարումը կամ եղնջատենդ:
Ալերգիկ կոնյուկտիվիտ
Ախտանշանները
Սա աչքերի լորձաթաղանթի ախտահարումն է, որի զարգացմանը նպաստում են ալերգածին նյութի օրգանիզմ ընկնելով (ծաղիկներ, կենդանու բուրդ, տան կամ էլ գրադարանային փոշի, երբեմն էլ` սնունդը, չնայած, դրանք հազվադեպ են կոնյուկտիվիտի պատճառ դառնում):
Երբեմն ալերգիկ կոնյուկտիվիտը հանդիպում է ալերգիկ հարբուխի հետ միաժամանակ: Ալերգածին նյութերի հետ շփումը վերացնելու դեպքում ալերգիան էլ իքնիրեն վերանում է:
Ալերգիկ հարբուխ (ռինիտ)
Ալերգիայի այս տեսակը սեզոնային բնույթ ունի (ի հայտ է գալիս գարնանը, ամռանը կամ էլ աշնան սկզբին): Երբեմն այն կարող է շուրջ տարին տանջել, եթե ալերգիայի աղբյուրը մոտ է գտնվում, ասենք` կատու կամ էլ շուն, բարձի բմբուլ, սենյակային ծաղիկներ, գորգ, փոշոտ գրքեր ևն:
Այս ալերգիայի դեպքում ջերմության բարձրացում չի լինում, ինքնազգացողությունը դրանից նույնպես չի տուժում, սակայն այն կարող է ուղեկցվել աչքերի կարմրությամբ ու արցունքահոսությամբ:
Ռինիտ կարող է առաջանալ նաև ծառերի, դաշտային ծաղիկների ծաղկափոշուց, ներկանյութերից, կենցաղային քիմիական նյութերից: Եթե հաջողվում է հեռու մնալ ալերգածին նյութից, ապա հարբուխն ինքնիրեն անցնում է , սակայն յուրաքանչյուր անգամ, նոր շփումից` կրկին վերականգնվում: Իսկ եթե անհնար է ալերգածին նյութերից հեռու մնալ, ապա ալերգաբանի նշանակած բուժում կարող է օգնել:
Եղնջատենդ
Ալերգիայի այս տեսակն անվանումը ստացել է ցանի արտաքին նմանության պատճառով: Դրանք տարբեր չափսերի կարմիր հետքեր են ու ջրաբշտեր, որոնք առաջանում են մարմնի տարբեր մասերի լորձաթաղանթներին ու քոր են գալիս:
Ի դեպ, ուշադիր լինելու դեպքում կարելի է հստակ կապը տեսնել օգտագործված սննդի ու եղնջատենդի առաջացման միջև: Ալերգիայի այս տեսակը կապված է սննդային ալերգածինների. դեղորայքի, դիմահարդարման պարագաների գործածության հետ, պարֆյումերիայի, հագուստի, կենդանիների հետ շփման հետևանքով: Որոշ դեպքերում եղնջատենդն արևից, ցրտից ու նույնիսկ ֆիզիկական ծանրաբեռնվածության հետևանքով է հայտնվում: