տուն Հասարակություն Բժիշկ Բժշկի անկյուն. Ալցհեյմերի հիվանդություն

Բժշկի անկյուն. Ալցհեյմերի հիվանդություն

510
0

Alzheimers-Disease-thinkstock-181156970-617x416

Ալցհեյմերի հիվանդությունն այսօր ողջ աշխարհում ամենատարածվածներից է, որով հիմնականում հիվանդանում են տարեցները:

Հիվանդության առաջացման պատճառները մինչ օրս հնարավոր չի եղել պարզել: Մասնագետները կարծում են, որ որոշ դեպքերում այն պայմանավորված է վիրուսային վարակով, որի հետևանքով գլխուղեղում անդառնալի խանգարումներ են առաջանում` հանգեցնելով նեյրոնների  ու դրանց միջև առկա կապերի մեռուկացման: Դրա հետևանքով հիվանդությունը սրընթաց զարգանում է: Տվյալ հիվանդության հիմնական ախտանշաններն են հիշողության, իսկ դրանից հետո` շարժողական ու մտավոր ունակությունների լրիվ կորուստը:

Ախտանշանները.հիվանդության սկզբում հիշողության և ուշադրության կենտրոնացման խնդիրներ են առաջանում. ցրվածություն, մոռացկոտություն, ժամանակի զգացողության բացակայություն, խճճվածություն իրադարձությունների հերթականության մեջ: Սակայն հիվանդությունը միշտ չէ նույն սցենարով զարգանում. կարող է այն սկսվել բնավորության փոփոխմամբ. մարդը դառնում է եսասեր ու կոպիտ, կամ էլ կարող է զառանցել ու հալյուցինացիաներ ունենալ: Սակայն, առերևույթ հոգեկան խանգարումների բացակայության պատճառով մարդիկ հազվադեպ են բժշկի դիմում, իսկ բնավորության մեջ նման փոփոխություններն ընդունում որպես տարիքի ախտանշան, որոնք հիվանդության խորացման հետ սրվում են. հիվանդն այլևս չի ճանաչում հարազատներին, մոռանում է սեփական տարիքը, կորցնում ինքնուրույն հագնվելու ու կենցաղային տեխնիկայից և նույնիսկ սեղանի սպասքից օգտվելու ունակությունը: Եթե հիվանդը համապատասխան բուժում չի ստանում և հիվանդությունն էլ արդեն վերջին փուլում է, մարդը լրիվ շրջապատից է կախված լինում:

alzheimers-disease-603x675

Հիվանդության ժամանակ  հիշողության, ինտելեկտի կորուստ,վարքի մեջ նույնպես լուրջ խնդիրներ են ի հայտ գալիս:Այս հիվանդությունն ախտահարում է  65-70 տարեկան, այսիքն` ոչ  շատ ծեր ու առույգ մարդկանց:  Հիվանդությունն առաջին 15-20 տարիներին աննկատ է ընթանում:

Ալցհեյմերի հիվանդության առաջացման մեխանիզմները մինչև վերջ ուսումնասիրված չեն, սակայն գիտնականների մեծամասնությունը ենթադրում է, որ հիվանդությունը ուղեղի հյուսվածքում ամիլոիդային սպիտակուցի  կազմության փոփոխման հետևանքով է առաջանում: Սպիտակուցային միացությունները կայուն գոյացություններ են ձևավորում ինչպես նեյրոնների ներսում, այնպես էլ դրանց շուրջ: Երբ նյարդային բջիջների քանակը ու դրանց միջև կապը խիստ նվազում է, ուղեղը դադարում է  իր սովորական ֆունկցիաները կատարելուց, ինչն անմիջապես արտացոլվում է  մարդու վարքագծի և ընդհանուր վիճակի վրա: Այդ պահից սկսած` Ալցհեյմերի հիվանդությունն արտահայտվում է  արտաքին նշաններով:

Կարծիք կա, որ հիվանդությունը կարող է  գեներով փոխանցվել: Համաձայն գոյություն ունեցող տվյալների` Ալցհեյմերի հիվանդության հակում ավելի շատ  ունեն կանայք ու նաև այն մարդիկ, որոնք գանգուղեղային վնասվածքներ են ստացել: Ռիսկի խմբում են նաև գեր, սակավաշարժ մարդիկ: Այսօր այլևս կասկածից դուրս է, որ իսկապես ֆիզիկական կանոնավոր վարժությունները մաքուր օդին ամրացնում են գլխուղեղի բջիջները:

Ցավոք, այս հիվանդությունը շատ դժվար է ախտորոշել, դա, որպես կանոն, կատարվում է միայն մնացած բոլոր հոգեկան խանգարումների բացառման ճանապարհով: Սակայն արժե նշել, որ ներկայումս կիրառվում է մի սարքավորում, որը հնարավորություն է   տալիս ուղեղի  մագնիսա-ռեզոնանսային  տոմոգրաֆիա կատարել: Դրա շնորհիվ ստացվում է  ուղեղի շատ հստակ եռաչափ պատկեր, ինչը հնարավորություն է տալիս 97% հավանականությամբ ախտորոշել հիվանդությունը:

Չնայած այն հանգամանքին, որ հիվանդության ուսումնասիրման ուղղությամբ մեծ աշխատանք է տարվում, նունիսկ ճիշտ ախտորոշման դեպքում էլ Ալցհեյմերի հիվանդությունը բուժելը դժվարություն է ներկայացնում:  Կա դեղորայք, որը որոշ ժամանակով հետաձգում է   հիվանդության զարգացումը, բարելավում ուղեղի գործունեությունն ու որոշ հոգեկան ֆունկցիաներ: