Ադնեքսիտը կանացի ներքին սեռական օրգանների բորբոքումն է: Կանայք գիտեն, որ ներքին սեռական օրգանները կարող են բորբոքվել սառը ջրով լողանալու, ինչպես նաև սառը նստարանին կամ էլ քարին նստելու հետևանքով: Սակայն, դա ոչ միայն պարզապես նպաստող գործոն է, այլև` ներքին օրգանների լուրջ հիվանդությունների առաջացման պատճառ: Բորբոքային պրոցեսը նշանակում է , որ վարակ կա, որը հեշտոցից է անցնում ներքին սեռական օրգաններ: Հեշտոցում նորմայում մեծ քանակով բակտերիաներ են լինում, որոնք սակայն վեր չեն բարձրանում: Հեշտոցի ու արտաքին սեռական օրգանների բորբոքային հիվանդությունները կարող են ախտածին մանրէների ներթափանցման հանգեցնել: Դրա համար էլ չի կարելի ձգձգել նույնիսկ թեթև ընթացք ունեցող վագինիտն ու վուլվիտը (հեշտոցի ու սեռական շուրթերի ինֆեկցիաներ):
Ադնեքսիտի ժամանակ սովորաբար ձգող, ոչ ուժգին (լինում են տարբեր ), գոտկատեղին կամ էլ պոչուկին խփող ցավեր են առաջանում: Նման ցավերի դեպքում հարկավոր է խորհրդակցել գինեկոլոգի հետ, գուցե նաև ստացիոնար բուժում պահանջվի:
Այդ հիվանդությունն անպատճառ պետք է լրիվ բուժել, քանի որ սեռական օրգանների քրոնիկ բորբոքումը կարող է հանգեցնել անպտղության, դաշտանային ցիկլի խանգարման, ինչպես նաև` վարակի` այլ օրգանների վրա տարածման: