տուն Հասարակություն Բժիշկ Բժշկի անկյուն. Ծծակի ազդեցության մասին

Բժշկի անկյուն. Ծծակի ազդեցության մասին

305
0

10-plyusov-ispolzovaniya-pustyshki

Կարծիք կա, որ ծծակը շատ վնասակար է երեխայի համար: Սակայն սա  այն հարցերից է, որոնց միանշանակ դրական կամ բացասական պատասխան տալն անհնար է, քանի որ,  եթե հարցը   դիտարկենք սովորության իմաստով, ապա այո, վնասակար է, իսկ  երբեմն էլ, համաձայնեք, որ լինում են պահեր, որ ծծակը փրկություն է:

Ատամնաբույժներն ասում են, որ ծծակը նպաստում է աճող ատամների  ձևախախտմանը, ինչը հետագայում կարող է կծվածքի փոփոխության հանգեցնել: Ծնողները գիտեն, որ ծծակ գործածելը  վերածվում է սովորության ու երեխան քնից կարող է արթնանալ ու լալ այն պատճառով, որ ծծակն ընկել է բերանից: Բացի այդ, ողջ օրը անօգուտ ու միանման շարժումների հետևանքով երեխան նվազ ակտիվ է դառնում արթուն ժամերին: Ծծակի վրա էներգիա վատնելու պատճառով նա դժվարությամբ կուրծք ուտում:

Սակայն, իսկապես էլ լինում են պահեր, երբ առանց ծծակի դժվար է  հանգստացնել փոքրիկին ու այդ ժամանակ եթե ծծակը չլինի, ապա փոքրիկն այն կփոխարինի իր մատիկներով, ինչն ավելի վատ անդրադարձ է  ունենում ատամների կազմավորման փուլում:  Այսինքն` ծծակն այս դեպքում չարյաց փոքրագույնն է:

Ծնողներից շատերին է ծանոթ այն իրավիճակը, երբ երեխան ձայնը կտրում է ծծակը բերանը դնելուն պես: Պարզապես, պետք է հիշել, որ եթե մինչև մեկ տարեկանը ծծակը երեխայի «լավագույն  բարեկամն է”   եղել, ապա հետագայում դրանից ճստիկին հետ սովորեցնելը շատ կդժվարանա: Համենայն դեպս, ուժով ոչինչի հասնել հնարավոր չէ:  Պարզապես կարելի է ծծակին, ասենք մանանեխ քսել կամ էլ  պղպեղ: Կամ փորձեք ուշադրությունը շեղել ինչ որ հետաքրքիր ու գունեղ բանով: Ու երբ փոքրիկը, ասենք գունավոր նկարներով է տարված, փորձեք զգուշությամբ վերցնել ծծակը: Ու որքան նա զբաղված լինի, այնքան քիչ կհիշի իր անբաժանելի խաղալիքը:

Իսկ եթե, այնուամենայնիվ, փոքրիկը առանց ծծակի չի հանգստանում, ուրեմն հետևեք, թե ինչ որակի է այն:

Ծծակը պետք է և բավականաչափ առաձգական լինի, և ձիգ, որ փոքրիկը պատահաբար չկրծի ու կուլ չտա:

Ավելի ճիշտ կլինի գնել հատուկ օրթոդոնտիական ծծակներ, որոնք առավելագույնս նվազեցնում են սխալ կծվածքի զարգացումը:

Ինչ էլ որ լինի, հիշեք, որ մինչև 2 տարեկան դառնալը պետք է փոքրիկին ծծակից հետ սովորեցնեք, քանի որ այդ տարիքից հետո սխալ կծվածքի ձևավորման հավանականությունը ծծակի պատճառով գրեթե 90%-ի է հասնում: