Մեծ Բրիտանիայում բժիշկների զանգվածային գործադուլի պատճառով հետաձգվել է ավելի քան 125 հազար վիրահատություն: Բրիտանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ ապրիլի 26-27-ը բժիշկներն անցկացնելու են 48- ժամյա գործադուլ:
Այդ օրերին նրանք կտրականապես հրաժարվելու են որևէ բժշկական ծառայություն մատուցելուց: Նշվում է, որ արդեն իսկ Մեծ Բրիտանիայի յուրաքանչյուր երրորդ հիվանդանոց ծանրաբեռնված է: Երիտասարդ բժիշկները բողոքում են իրենց աշխատավարձերի վճարման կարգից և չափից: