տուն Հասարակություն Բժիշկ Բժիշկները վիրահատել են սեռական երեք անդամով ծնված տղային

Բժիշկները վիրահատել են սեռական երեք անդամով ծնված տղային

118
0

virahatԲժիշկներն աննախադեպ վիրահատություն են կատարել տղային, որը ծնվել է երեք անդամով: Վեցժամանոց վիրահատության ընթացքում նրանք հեռացրել են տղայի ավելորդ օրգանները` թողնելով մեկը, որում էրեկցիայի համար պիտանի հյուսվածքներ կային:

Երկու տարեկան տղան, որի անունը չեն հայտնում, Հնդկաստանում ծնվել է շատ հազվագյուտ խանգարումով, որը հայտնի է որպես դիֆալիա. Նա սեռական երկու անդամ ունի ու եւս մեկը` թերզարգացած: Մեզը, սակայն, անցնում էր այդ անդամներից միայն մեկով: Ծնվելիս նա նաեւ հետանցք չէր ունեցել, եւ բժիշկները ստիպված էին եղել կոլոստոմիա անել` փորի վրա կտրվածք, որպեսզի կղանքը խողովակի միջոցով դուրս գար:

Մումբայում կատարված նոր վիրահատության ընթացքում բժիշկները հեռացրել են չգործող անդամը, իսկ երկու նորմալ անդամները միավորել են մեկի մեջ: Նրա մարմնում նաեւ հետանցք են բացել, որպեսզի այսուհետ կարողանա նորմալ արտաթորել: Օգոստոսի վերջին, երբ նրա նոր հետանցքը լրիվ լավանա, բժիշկները կկարեն նրա փորի կտրվածքը: Բժիշկների խոսքով, տղան ոչ միայն կկարողանա նորմալ զուգարան գնալ, այլեւ սեռական հարաբերություն ունենալ, երբ մեծանա: Ավելին, նրա բեղունությունը չի տուժել, նա նույնիսկ կկարողանա երեխա ունենալ:

Դիֆալիան ծայրաստիճան հազվագյուտ բնածին խանգարում է, որը հանդիպում է 5-6 միլիոն նորածնից մեկի մոտ: Բժշկական գրականության մեջ 1609 թվից ի վեր նման խանգարման ընդամենը 100 դեպք է նկարագրված: