տուն Քաղաքական Միջազգային «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպության հիվանդանոցի ռմբակոծության զոհերի թիվը հասել է 9-ի

«Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպության հիվանդանոցի ռմբակոծության զոհերի թիվը հասել է 9-ի

50
0

+syria-bombingԱֆղանստանի Քունդուզ քաղաքում «Բժիշկներ առանց սահմանների» միջազգային կազմակերպության  հիվանդանոցի ռմբակոծության զոհերի թիվը հասել է 9-ի։ Այս մասին հոկտեմբերի 3-ին հայտնել է «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպությունը։

«Խորին ցավով հաստատում ենք Քունդուզում «Բժիշկներ առանց սահմանների» հիվանդանոցի ռմբակոծության հետեւանքով կազմակերպության 9 աշխատակիցների մահվան փաստը։ Ըստ վերջին տեղեկությունների՝ ռմբակոծությունից 37 մարդ ծանր վիրավորվել է,  նրանցից 19-ը կազմակերպության աշխատակիցներ են»,- ասված է «Բժիշկներ առանց սահմանների» ՀԿ հայտարարության մեջ։

Ինչպես հայտնում է Reuters-ը, ԱՄՆ եւ Աֆղանստանի Զինված ուժերն ավելի վաղ ստացել էին բուժհաստատության կոորդինատները։

«Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպությունը նշում է, որ ռմբակոծությունը շարունակվում էր ավելի քան կես ժամ այն բանից հետո, երբ Քաբուլում եւ Վաշինգթոնում ամերիկացի եւ աֆղան զինծառայողներին տեղյակ էին պահել հարվածի  մասին։ Կազմակերպությունը պահանջում է հետաքննել միջադեպը, գրում է ՏԱՍՍ-ը։