Այսօր Ազգային ժողովում «ՀՀ 2014թ. պետբյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության քննարկման ժամանակ զեկուցող ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանին հարցով դիմեց ԱԺ «Հայ ազգային կոնգրես» խմբակցության պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանը: Պատգամավորը մասնավորապես հետաքրքրվեց, թե ինչպես է վարվում կադրային քաղաքականությունը մարզերում:
«Մարզերում հիվանդը չի կարողանում ստանալ պատշաճ բուժօգնւթյուն, այդ պատճառով էլ ստիպված գալիս է Երևան՝ ինչը մեծ խնդիրներ է առաջացնում: Չե՞ք կարծում, որ ավելի ճիշտ կլիներ, որ Երևանի տարբեր հիվանդանոցներից մասնագետներ առանձնացնեիք և գործուղեիք մարզային հիվանդանոցներ: Մարզերում կան հիվանդներ, որոնք այնտեղ չեն կարողանում համապատասխան բուժում ստանալ, բայց նաև չի կարողանում տեղափոխվել: Այդ դեպքում ի՞նչ է անում առողջապահության նախարարությունը»,- ասաց Սարգսյանը:
«Նոր կենտրոններ ստեղծվում են համաչափ զարգացման ծրագրին համահունչ: Մենք երկու խոշոր կլինիկաների հետ ունենք փոխըմբռնման հուշագիր, որի դեպքում նրանք իրենց վրա են վերցնում կեցությունը, իսկ մենք ապահովում ենք տեղափոխումը: Մարզերի կադրային քաղաքականությունը կարգավորվում է ԱՀԿ-ի կողմից: Պահը եկել է, որ մենք ընդգծենք՝ բժիշկը մարզում կարևոր մարմին է և նրա նկատմամբ պետք է հատուկ վերաբերմունք դրսևորվի»,- պատասխանեց նախարարը:
Ինչ վերաբերում է Երևանում աշխատող մասնագետներին մարզեր ուղարկելուն, առողջապահության նախարարն ասաց, որ նման ծրագիր արդեն իսկ իրականացվոում է:
«Շուրջ 17 մլն դրամ հատկացվել է այս տարի ծրագրին, որով նախատեսվում է մարզեր ուղարկել առաջատար մասնագետների: Հաջորդ տարի ծրագրին կհատկացվի 40մլն դրամ»,- ասաց նախարարը: