Ամերիկացի հայտնի խորհրդատու Զբիգնև Բժեզինսկին Financial Times-ում հրապարակած հոդվածում հայտարարել է, որ ԱՄՆ-ն պետք է հակազդի Ռուսաստանին, եթե վերջինս չդադարի հարձակվել Սիրիայում ամերիկյան շահերի վրա:
Բժեզինսկու խոսքով` Մոսկվայի հարձակումը ոչ «Իսլամական պետության» թիրախների` այդ թվում` սիրիացի ապստամբների վրա, ցուցադրում է Ռուսաստանի ռազմական անպիտանությունը և, որ ավելի վատ է` ԱՄՆ-ի քաղաքական անկարողությունը:
«Այս արագ փոփոխվող իրավիճակում ԱՄՆ-ի միակ իրական ընտրությունը պետք է լինի սեփական շահերի պաշտպանությունը տարածաշրջանում և Ռուասաստանին ստիպելը դադարեցնել այն գործողությունները, որոնք ուղղված են ԱՄՆ-ի և դաշնակիցների դեմ»,- եզրափակել է Բժեզինսկին: