տուն Լուրեր Բյուրականի հրդեհը մեկուսացված է

Բյուրականի հրդեհը մեկուսացված է

93
0

9925

Սեպտեմբերի 7-ին, ժամը 18.00-ի սահմաններում Բյուրականի մոտակա բուսածածկ տարածքում հրդեհաշիջման շտաբը ղեկավարող ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության տնօրեն Մ. Ղազարյանն Արագածոտնի մարզից հաղորդեց, որ հրդեհն ամբողջությամբ մեկուսացված է և սկսել են իրականացվել հետհանգեցման աշխատանքներ:

Տարածքում իրականացվող արձագանքման աշխատանքներում ներգրավված է 155 փրկարար ծառայող և 250-ից ավելի քաղաքացի (հարակից գյուղերի բնակիչներ և Հայանտառի աշխատակիցներ):

Հրդեհը տարածվում էր վերգետնյա ուղիներով, որի արդյունքում այրվել է խոտածածկ տարածք: Ձեռնարկված միջոցառումների և ճիշտ ընտրված հրդեհաշիջման մարտավարության շնորհիվ շրջակա անտառային տարածքը հաջողվել է գրեթե ամբողջությամբ պահպանել:

***

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 3-ին, ժամը 15:26-ին ահազանգ էր ստացվել, որ հրդեհ է բռնկվել Արագածոտնի մարզի Բյուրական գյուղի մոտակա բուսածածկ տարածքում: