տուն Լուրեր Բյուջեի նախագծով «յոլա տանելու» խնդիր է լուծվում. Տիգրան Ուրիխանյան

Բյուջեի նախագծով «յոլա տանելու» խնդիր է լուծվում. Տիգրան Ուրիխանյան

134
0

tigran_urikhanyan

Աժ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը, անդրադառնալով Կառավարության ներկայացրած «ՀՀ պետական բյուջեի 2015թ. բյուջեի մասին» օրենքի նախագծի վերաբերյալ, ասաց.

«Փորձում ենք բյուջեն անվանել սոցիալական, բայց բոլոր ջանքերի պարագայում դա չի ստացվում: Երբ կարդում ես ընտանիքի կենսամակարդակի բարձրացմանն ուղղված նպաստներ, չես կարողանում ոչ մի կերպ ընկալել, թե ինչպես մի քանի հազար դրամի ավելացմամբ ընտանիքները իրենց կենսամակարդակը կբարձրացնեն, այն էլ` նպաստների միջոցով: Մենք պիտի հաշվենք այնպիսի թվեր, ինչպիսիք ուղղակի տագնապ են առաջացնում մեզանում: Դա պաշտոնական տեղեկատվությամբ` 32 տոկոս աղքատությունն է, շուրջ 20 տոկոսի հասնող ծայրահեղ աղքատությունն է, դա գործազրկության 18 տոկոսն է: Այս ամենը բերում է արդեն ճգնաժամային դարձած արտագաղթի: Փոխարեն բյուջեն ամեն տարի քննարկելիս դիտարկենք որոշ տեղաշարժ, մենք տեսնում ենք, որ ինչ-որ նվազագույն կենսամակարդակ ապահովելու, «յոլա տանելու» խնդիր է լուծվում: Խոսվում է տրանսֆերտների նվազման մասին, այս ուղղությամբ որևէ լուրջ հաշվարկ, կանխատեսում, հետևաբար` միջոցների ձեռնարկում չի նախատեսվում»: