տուն Լուրեր Բյուջեի գումարները որպես ավանդ չեն դրվել բանկերում․ Ֆինանսների նախարարը հերքում է

Բյուջեի գումարները որպես ավանդ չեն դրվել բանկերում․ Ֆինանսների նախարարը հերքում է

135
0

ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը հերքում է այն լուրերը, որ բյուջեի գումարները որպես ավանդ դրվել են բանկերում: Այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում նախարարը տարակուսանք հայտնեց հարցից, թե 53 մլրդ դրամ ավանդ դնելու ծրագիր է իրականացվել:

«Ես չգիտեմ, թե ինչ ծրագիր եք ասում»,- ասաց նախարարը:

Ա.Ջանջուղազյանի հավաստմամբ՝ պետական բյուջեի միջոցները պահվում են միայն ԿԲ-ում, որևէ այլ բանկում չեն պահվում: