տուն Հասարակություն Բժիշկ Բուժում Գերմանիայում. Քաղցկեղի բացահայտում և բուժում

Բուժում Գերմանիայում. Քաղցկեղի բացահայտում և բուժում

457
0

bujum

Մեր օրերում, ցավոք, գնալով ավելի տարածված է դառնում 20-րդ դարի «ժանտախտ» համարվող հիվանդությունը` քաղցկեղը: Քաղցկեղը Հայաստանում մահվան հիմնական պատճառներից մեկն է: Նման իրավիճակի պատճառը, թերևս, ուշ ախտորոշումն է, ինչու չէ, նաև, ոչ լիարժեք բուժման նշանակումը:

Գերմանիայի Ֆրայբուրգ քաղաքի Քաղցկեղի կենսաբանության կենտրոնը, որպես Գերմանիայի ամենահայտնի և ամենաերաշխավորված քաղցկեղի կենտրոն, կենտրոնացված է բացառիկ բժշկական խնամքի, գերազանց ուսումնասիրությունների և կրթական ծրագրերի լայն շրջանակի վրա: Սա առաջատար հաստատություն է, որը փորձում է գործնականում կիրառել նոր հակաքաղցկեղային դեղորայք և բացահայտել առավել արդյունավետ վերականգնողական ծրագրեր՝ չարորակ համակարգային հիվանդություններ և կարծր ուռուցքներ ունեցող մարդկանց համար:

Բժշկական ուռուցքաբանության եվրոպական միությունը (ESMO) Ֆրայբուրգի Քաղցկեղի կենսաբանության կենտրոնը ճանաչել է որպես ուռուցքաբանության և պալիատիվ խնամքի ամենամասնագիտացված համալիր կենտրոնը:

Քաղցկեղի կենսաբանության կենտրոնը փնտրում  և փորձարկում է ոչ թե ավանդական բժշկության այլընտրանքային ձևեր, այլ այլընտրանք ավանդական բժշկության շրջանակներում:

          Դոյչ Մեդընկերությունը հանդիսանում է Գերմանիայի լավագույն գիտահետազոտական ուռուցքաբանական կենտրոն համարվող  Քաղցկեղի կենսաբանության կենտրոնի բացառիկ գործընկերը Հայաստանում:

Հայաստանի քաղաքացիների համար անհամեմատ մատչելի գներով առաջարկվում է անցնել բարձր որակի օնկոլոգիական հետազոտություն Քաղցկեղի կենսաբանության կենտրոնում:

Հետազոտության փաթեթն իր մեջ ներառում է սոնոգրաֆիա, ռենտգեն, գենետիկայի հետազոտություններ, օնկոմարկեր, MRT, KT, կոլոնոսկոպիայի  տեսաերիզների դիտում, ուռուցքի բացահայտում, համաշխարհային ճանաչում ունեցող պրոֆեսորների կողմից բուժման նշանակում, քիմիոթերապիայի սխեմայի և դեղորայքի նշանակում, ինչպես նաև 3 ամիսների ընթացքում բուժման գործընթացին հետևում:

 

«Դոյչ Մեդ» ընկերություն. Ձեր կողքին` հանուն Ձեր առողջության

 

Հասցե` ք. Երևան, Կողբացու փող., 42, հեռ.` 060-640707, 091-640707