Իրանի Բուշեհրի ատոմակայանի երկրորդ էներգաբլոկը կգործարկվի առաջիկա 8 տարիների ընթացքում: Այս մասին հաղորդում է Tasnim News Agency գործակալությունը՝ հղում կատարելով Իրանի ատոմային էներգետիկայի կազմակերպության ղեկավար Ալի Աքբար Սալեհիին:
Բուշեհրի ԱԷԿ-ի թվով երրորդ էներգաբլոկը կկառուցվի երկրորդի շահագործումից 2 տարի անց: Սալեհիի հավաստմամբ՝ Իրանն իր առջև նպատակ է դրել ատոմային էներգիայի միջոցով տարեկան 20 հազար մեգավատտ էլեկտրաէներգիա ստանալ: Բուշերի ատոմակայանի միակ էներգրաբլոկը ի վիճակի է դրա միայն 1/20-րդ մասն արտադրել:
Գործակալությունը նշում է, որ Իրանը մտադիր է այլ էլեկտրակայաններ կառուցել Պարսից ծոցի ափեզրի երկայնքով: Ալի Աքբար Սալեհին ընդգծել է խաղաղ ատոմի զարգացման իրավունքի իրացման կարևորությունը: