տուն Լուրեր Բունդեսթագի փոխնախագահին ներկայացվել են փաստեր` Ադրբեջանի հանցագործությունների վերաբերյալ (տեսանյութ)

Բունդեսթագի փոխնախագահին ներկայացվել են փաստեր` Ադրբեջանի հանցագործությունների վերաբերյալ (տեսանյութ)

89
0

sharmazanov

ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն այսօր հանդիպում է ունեցել  իր հրավերով Հայաստան ժամանած Գերմանիայի Դաշնային Հանրապետության Բունդեսթագի փոխնախագահ Էդելգարդ Բուլմահնի հետ: Հանդիպումից հետո ԱԺ փոխնախագահը լրագրողների հայտնեց` քննարկել են երկու երկների համար կարևոր նշանակություն ունեցող մի շարք հարցեր:

Գերմանիայի Բունդեսթագի կողմից հունիսի 2-ին քննարկվելիք Հայոց ցեղասպանության բանաձևի ընդունումը կարևոր է՝ դաժան ոճրագործության վերաբերյալ հիշողությունը մշտարթուն պահելու համար:

ՀՀ Ազգային ժողովում լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց Գերմանիայի Հանրապետության Բունդեսթագի փոխնախագահ Էդելգարդ Բուլմահնը:

«Այս բանաձևում առաջին երթին կդատապարտվեն Օսմանյան կայսրությունում հայ ժողովորդի ու այլ ազգերի նկատմամբ կատարված տեղահանումները, ջարդերն ու բռնությունները: Մենք կարծում ենք, որ առաջին հերթին կարևոր է այդ հիշողությունը մշտարթուն պահելու հարցը: Ուստի այս բանաձևում հիշատակելու ենք Հայոց ցեղասպանության զոհերին, բացի այդ դատապարտելու ենք այն տխրահռչակ դերը, որ ունեցել է Գերմանիան, այն ժամանակ լինելով Թուրքիայի դաշնակիցը, և չի կանխել ոճրագործությունը»,-ասաց Բունդեսթագի փոխնախագահը:

Մանրամասները` տեսանյութերում: