Գերմանիայի Բունդեսթագի պատգամավորներն այսօր առաջին ընթերցամամբ հաստատել են ԵՄ-ի հետ Ուկրաինայի ասոցացման համաձայնագիրը: Այս ամսին հաղորդում է օրենսդիր մարմնի պաշտոնական կայքը:
Հիշեցնենք, որ Եվրամիության հետ Ուկրաինայի ասոցացման համաձայնագրի տնտեսական բաղադրիչը կողմերը ստորագրել էին հունիսի 27-ին, իսկ քաղաքական մասը՝ մարտի 21-ին: Կողմերն այն վավերացրել են սեպտեմբերի 16-ին: Ուկրաինան, Ռուսաստանն ու Եվրամիությունը պայմանավորվել են մինչև 2015թ.-ի դեկտեմբերի 31-ը հետաձգել Ուկրաինայի ասոցացման համաձայնագրի կիրառումը:
Հավելենք, որ միաժամանակ վավերացվել են նաև Վրաստանի և Մոլդովայի հետ կնքված համանման պայմագրերը: