տուն Լուրեր Բուք, մերկասառույց՝ հանրապետության ճանապարհներին

Բուք, մերկասառույց՝ հանրապետության ճանապարհներին

131
0

roads6

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 13-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, Արմավիրի, Աշտարակի, Սպիտակի, Ստեփանավանի, Վանաձորի, Թումանյանի, Տաշիրի, Նոյեմբերյանի, Տավուշի, Դիլիջանի, Ճամբարակի, Սևանի, Գավառի, Վայքի, Սիսիանի, Գորիսի, Կապանի և Մեղրու ավտոճանապարհներին ձյուն է տեղում:

Բքի պատճառով փակ է Բերդ-Ճամբարակ ճանապարհահատվածը:

Առատ ձյան պատճառով դժվարանցանելի է հանրապետական նշանակության Ալավերդի – Ջիլիզա ավտոճանապարհը:

Վարդենյաց լեռնանցքում տեղ- տեղ մերկասառույց է:

Ավտոճանապարհներին շուրջօրյա հսկողություն են իրականացնում սպասարկող ճանապարհաշինական ընկերությունները: Կատարվում են ճանապարհների մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ:

ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ճանապարհները բաց են:

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների
նախարարության լրատվական ծառայություն