տուն Սպորտ BT Sport հեռուստաալիքը ռեկորդային գումար է առաջարկել ՈւԵՖԱ-ին՝ Չեմպիոնների լիգայի և Եվրոպա...

BT Sport հեռուստաալիքը ռեկորդային գումար է առաջարկել ՈւԵՖԱ-ին՝ Չեմպիոնների լիգայի և Եվրոպա լիգայի բացառիկ իրավունքների համար

178
0

url

Բրիտանական BT Sport ընկերությունը ՈւԵՖԱ-ին առաջարկել է ռեկորդային պայմանագիր: Ընկերությունը ցանկանում է դառնալ ՈւԵՖԱ-ի կողմից կազմակերպվող Չեմպիոնների լիգայի և Եվրոպա լիգայի բացառիկ հեռարձակողը, որի դիմաց պարտավորվում է վճարել 1 մլրդ ֆունտ ստերլինգ: Այս մասին գրում է The Daily Mail-ը:

Եթե ՈւԵՖԱ-ն համաձայնի այս պայմաններին, ապա ցուցադրության իրավունքները BT Sport-ին կանցնեն 2015 թվականից: Որոշ տեղեկությունների համաձայն` կողմերը քննարկում են պայմանագրի վերջնական տարբերակը:

Տեղեկացնենք, որ Անգլիայի Պրեմիեր լիգայի 38 խաղերի ցուցադրության համար BT Sport-ը վճարում է 738 մլն ֆունտ ստերլինգ:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here