«Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոն»-ի տնօրեն Հայկուհի Մինասյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է. «ԲՍՓ գործակալությունը կարելի է ասել ծաղրում է վիրավոր տղաներին։ Հոգնեցինք արդեն։ Այսօր մեր զինվորներից մեկին այն օրի են հասցրել, որ քիչ է մնացել սեղանը շուռ տա։ Զինվորի մայրը արցունքները աչքերին դուս է եկել։ ՀՈԳՆԵՑԻՆՔ ԱՐԴԵՆ,2 թղթի համար մարդուն 100 անգամ տանել բերել չի կարելի։ Երբ է այս մղձավանջը ավարտվելու ես չգիտեմ»: