տուն Քաղաքական Միջազգային Բրյուսելում ահաբեկչությունից հետո եվրոպացիները պետք է մի կողմ դնեն աշխարհաքաղաքական խաղերը

Բրյուսելում ահաբեկչությունից հետո եվրոպացիները պետք է մի կողմ դնեն աշխարհաքաղաքական խաղերը

88
0

Russian FM Lavrov attends a meeting with Kazakhstan's FM Idrisov in AstanaԵվրոպացիներն ահաբեկչության դեմ հանդիման պետք Է մի կողմ դնեն աշխարհաքաղաքական խաղերը: Այդ մասին Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել Է ԳՖՀ-ի ԱԳ նախարար Ֆրանկ Վալտեր Շտայնմայերի հետ մարտի 23-ին Մոսկվայում բանակցությունների բացմանը, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը:

«Հուսով եմ, որ բոլոր եվրապացիներն ահաբեկչության ահավոր սպառնալիքի դեմ հանդիման Բրյուսելի ահաբեկչական գործողությունների լույսով մի կողմ կդնեն աշխարհաքաղաքական խաղերը եւ կմիավորվեն…»,-ասել Է նա:

Իր հերթին Գերմանիայի ԱԳ նախարարը հայտարարել Է, որ Ռուսաստանի եւ Եվրոպայի ընդհանուր շահերից Է բխում ահաբեկչության դեմ միասին հանդես գալը:

Շտայնմայերը նաեւ կարծիք Է հայտնել, որ Սիրիայում Ռուսաստանի կողմից գործադրվող հաստատակամ ջանքերը կարող են ծառայել խաղաղությանը:

«Սիրիայում Ռուսաստանի հաստատակամ ջանքերը կարող են ծառայել խաղաղությանը,-ասել Է նա:-Մենք սիրիական ճգնաժամի լուծում գտնելու մեր ջանքերի միջնամասում ենք»: