տուն Քաղաքական Միջազգային Բրյուսելի օդանավակայանը դադարեցրել է չվերթները մինչև մարտի 28-ը

Բրյուսելի օդանավակայանը դադարեցրել է չվերթները մինչև մարտի 28-ը

126
0

Brussel-blast-AP4Բրյուսելի «Զավենթեմ» օդանավակայանը փակ է լինելու մինչև մարտի 28-ը:

Ինչպես հաղորդում է Interfax-ը, այս մասին տեղեկացնում է օդանավակայանի պաշտոնական թվիթերյան էջը:

«Ուղևորափոխադրման չվերթները դեպի Բրյուսել և Բրյուսելից դադարեցվում են մինչև կիրակի մարտի 27-ը ներառյալ: Կապ հաստատեք Ձեր ավիաընկերության հետ հավելյալ տեղեկատվություն ստանալու նպատակով»,- նշված է գրառման մեջ:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ գերմանական Lufthansa-ն դադարեցրել է դեպի Բրյուսել չվերչթները մինչև մարտի 28-ը: