ՀՀ հատուկ քննչական ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ արդարադատությաննախարարության քրեակատարողական վարչության պետական հատուկծառայություն իրականացնող պաշտոնատար անձանց կողմից բռնության գործադրմամբ զուգորդված պաշտոնեական լիազորություններն անցնելու վերաբերյալ քրեական գործով ձեռք բերված փաստական տվյալների արդյունքում հիմնավորվել է, որ հիշյալ վարչության երեք ծառայողներ՝ Արման Աղաջանյանը, Արթուր Զուլֆիգարյանը և Հովհաննես Զուլֆիգարյանը բռնություն են կիրառել «Սևան» քրեակատարողական հիմնարկի դատապարտյալ Ի. Աբրահամյանի նկատմամբ:
Ավելի վաղ հայտնել էինք, որ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվողքրեական գործով իրականացված մի շարք քննչական և դատավարականգործողությունների արդյունքում պարզվել է, որ 2016թ. փետրվարի 16-ին «Սևան»քրեակատարողական հիմնարկի դատապարտյալներին զննելու սենյակումքրեակատարողական վարչության ծառայողներ Ա. Աղաջանյանը, Ա.Զուլֆիգարյանը և Հ. Զուլֆիգարյանը բռնության գործադրմամբ զուգորդված անցելեն պաշտոնեական լիազորությունները, իրենց «ընդդիմանալու» հարցի շուրջվիճաբանել են դատապարտյալ Ի. Աբրահամյանի հետ և բռնություն են կիրառելվերջինիս նկատմամբ՝ ձեռքերով հարվածներ հասցնելով նրա մարմնի տարբերմասերին: Վիճաբանությանը միջամտել է «Սևան» քրեակատարողականհիմնարկի պատասխանատու պաշտոնատար անձը և դադարեցվել էդատապարտյալի նկատմամբ կիրառվող բռնությունը:
ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական վարչությանպետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձանց՝Արման Աղաջանյանին, Արթուր Զուլֆիգարյանին և Հովհաննես Զուլֆիգարյանին մեղադրանքներ են առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդմասով:
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ավարտվել է հիշյալ քրեական գործինախաքննությունը: Գործը մեղադրական եզրակացությամբ հանձնվել էդատավարական հսկողություն իրականացնող դատախազին՝ այն հաստատելու ևդատարան ուղարկելու համար:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ՀՀ հատուկ քննչական ծառայության
լրատվական ծառայություն