ՄԱԿ-ի փախստականների հարցերով գլխավոր հանձնակատարի վարչությունը հայտնել է, որ 2014 թվականին զարգացած երկրներում ավելացել է բռնի տեղահանված խմբերի ներհոսքը։
Աճը ավելացել է 2 անգամ։ Կազմակերպությունում նշում են, որ վերջին 20 տարում երբեք չէր արձանագրվել, որ բռնի տեղահանվածների ներհոսքը կազմեր 86 հազար մարդ։ 1994 թվականին նման ներհոսք արձանագրվել էր բոսնիական պատերազմի հետևանքով։ Ներկայում դա պայմանավորված է Իրաքում և Սիրիայում ընթացող պատերազմներով։
Նախորդ տարի ապաստանի համար ամենաշատ դիմումներ արտերկրից ստացել է Գերմանիան՝ 173 հազար դիմում։
Փախստականների գլխավոր հանձնակատարի վարչությունը հերթական անգամ արևմտյան երկրներին կոչ է արել ավելի շատ փախստականներ ընդունել իրենց տարածքներում։