տուն Լուրեր Բռնցքամարտի Հայաստանի հավաքականը մեկնել է Թուրքիա

Բռնցքամարտի Հայաստանի հավաքականը մեկնել է Թուրքիա

107
0

f570769254739d_57076925473eb

Բռնցքամարտի Հայաստանի հավաքականը մեկնել է Թուրքիայի Սամսուն քաղաք, ուր տեղի է ունենալու եվրոպական երկրների օլիմպիական վարկանշային մրցաշարը, տեղեկացնում է Հայաստանի բռնքամարտի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը:

Սամսունում հայկական պատվիրակությանը հսկում են անվտանգության 2 աշխատակիցներ, ովքեր որոշակի առարկություններ են ունեցել մարզիկների մարզահագուստի հետ կապված, քանի որ դրանց վրա գրված է Armenian Boxing Team:

Վաղը տեղի կունենա մրցաշարի վիճակահանությունն ու կշռման արարողությունը:

Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականը Սամսուն է մեկնել 10 մարզիկով: