տուն Լուրեր Բռնցքամարտ. 2 մեդալ Անապայի մրցաշարից

Բռնցքամարտ. 2 մեդալ Անապայի մրցաշարից

126
0

1402059673_boks

Անապայում ավարտվել է բռնցքամարտի Նիկոլայ Պավլյուկովի անվան երիտասարդների հուշամրցաշարը. տեղեկացնում է Հայաստանի բռնցքամարտի մամուլի ծառայությունը։

Հայաստանի երիտասարդների հավաքականը նվաճել է 2 մեդալ: Բրոնզե պարգևի են արժանացել 52 կգ քաշային Արթուր Բազեյանն ու գերծանր քաշային Արման Մնացականյանը։

Հիշեցնենք, որ երիտասարդների հավաքականի 2-րդ մարզիչ Արմեն Հակոբյանի գլխավորությամբ Անապա էին մեկնել 6 բռնցքամարտիկ: