տուն Քաղաքական Միջազգային British Airways-ը վերականգնում է թռիչքները Թեհրան

British Airways-ը վերականգնում է թռիչքները Թեհրան

74
0

BA cabin crew strikeBritish Airways ավիաընկերությունը վերականգնել է թռիչքները Իրանի մայրաքաղաք Թեհրան, տեղեկացրել է իրանական Ֆարս լրատվական գործակալությունը` վկայակոչելով երկրի քաղաքացիական ավիացիայի կազմակերպության ներկայացուցիչ Ռեզա Ջաֆարզադեին, տեղեկացնում է  BBC-ի Ռուսական ծառայությունը:

Նրա խոսքով, Իրանի նկատմամբ պատժամիջոցների վերացման հետ կապված, ВА -ի թռիչքները կսկսվեն իրանական օրացուցային Էսֆանա ամսի կեսից, ինչը համապատասխանում է մարտի սկզբին:

Ջաֆարզադեն տեղեկացրել է, որ հունվարի 26-ին Մեծ Բրիտանիայի եւ Իրանի ներկայացուցիչների հանդիպմանը պայմանավորվածություն է ձեռք բերվել այն մասին British Airways ընկերությունը ամեն շաբաթ Լոնդանից Թեհրան չորս չվերթ կիրականացնի:

ВА ավիաընկերության թռիչքներն Իրան դադարեցվել էին 2012-ին այդ երկրի նկատմամբ սահմանված պատժամիջոցների պատճառով: