Բրիտանացի 48-ամյա վարսահարդարուհի Պաուլա Քոչրեյնը պայմանագիր էր ստորագրել տեղի բջջային օպերատորներից մեկի հետ: Ամսական նա պետք է վճարեր 31 ֆունդ ստերլինգ, սակայն առաջին ամսվա վերջում նա ստացել է 100 ֆունտի հաշիվ: Երեք ամիս անց նրա պարտքը կազմել է արդեն 1000 ֆունտ: Այս մասին գրում է The Mirror-ը:
Պարզվել է, որ յուրաքանչյուր ժպտիկի համար, որը Պաուլան դրել է կարճ հաղորդագրության մեջ, նա պետք է վճարի մեկ ֆունտ ստերլինգ, քանի որ համակարգը ժպտիկները որակել է որպես նկարներ, և sms-ները մեխանիկորեն հաշվարկվել են որպես mms:
Բրիտանուհին որոշել է բողոքել, սակայն ընկերությունում նրան ասել են, որ պատրաստ են ընդամենը 100 ֆունտ ստերլինգի զեղջ կատարել: