Մեծ Բրիտանիայի բնակիչ Բարբարելա Բյուքները որոշել է ամուսնանալ երկու կատուների հետ։ Այս մասին հաղորդում է բրիտանական Metro պարբերականը։ 48-ամյա Բարբարելան մեղրամիսն անցկացնելու է Հավայան կղզիներում։
Պարբերականը մանրամասնել է, որ կայքը, որը զբաղվում է մարդու և կենդանիների ամուսնություններով, արտոնագիր է տվել բրիտանուհուն։ Այն իրավական ուժ չունի։ Նշվում է, որ կնոջ հարազատներն այս քայլը խելահեղություն են որակում։
7 տարի առաջ Բարբարելան ամուսնալուծվել է սիրած տղամարդու հետ, ինչից հետո սկսել է պահել Լուգոսի և Սփայդեր կատուներին, որոնց հետ էլ ամուսնացել է։