տուն Քաղաքական Միջազգային Բրիտանիայում ամենաչսիրված պետություններն են Ռուսաստանը, Ուկրաինան և Թուրքիան

Բրիտանիայում ամենաչսիրված պետություններն են Ռուսաստանը, Ուկրաինան և Թուրքիան

78
0

Russia_Turkey_Flags_605iStockPhoto

Միջազգային հարաբերությունների թագավորական ինստիտուտի և YouGov միջազգային հետազոտական ընկերության կողմից անցկացված հետազոտությունը ցույց է տվել, որ բրիտանացիների շրջանում Ռուսաստանն ու Ուկրաինան ամենաչսիրված երկրներն են։

Հարցումն անցկացվել է նախորդ տարվա ամռանը։ Փորձագետները նշում են, որ բրիտանացիները հազվադեպ է, երբ բարյացկամ են վերաբերվում Ռուսաստանին։ Դա, թերևս, տեղի է ունեցել միայն Պետրոս Մեծի ժամանակներում, երկրորդ աշխարհամարտի և Գորբաչովի կառավարման տարիներին։

Ռուսաստանը ստացել է հարցվածների ձայների 56 տոկոսը, Ուկրաինան՝ 23։ Թուրքիան այս շարքում երրորդն է՝ 17 տոկոսով։

Ամենալավը բրիտաբացիները վերաբերվում են Նորվեգիային, Հոլանդիային և Շվեդիային։