Մեծ Բրիտանիայում մոտ 20 տարուց կստեղծվի առողջապահության ամենակատարյալ համակարգն աշխարհում։ Այստեղ ստեղծվում է Մեծ Բրիտանիայի քաղաքացիների ԴՆԹ-ի բազա, որը թույլ կտա գենետիկ տեղեկությունները համեմատել նրանց առողջական վիճակի մասին տեղեկությունների հետ։
Գիտնականները կարծում են, որ ԴՆԹ-ում գոյություն ունեցող գաղտնիքների բացահայտումը թույլ կտա ավելի արագ ախտորոշել հիվանդությունները և ստեղծել ավելի արդյունավետ դեղմիջոցներ, որոնք թույլ կտան արագ հաղթահարել դրանք։ Այս քայլը թույլ կտա ընդհանրապես հրաժարվել այնպիսի ցավոտ բուժումից, ինչպիսին քիմիաթերապիան է քաղցկեղների ժամանակ։
100 000 Genomes Project ծրագիրը, որը միտված է ստեղծելու ԴՆԹ բազան, արժե 300 միլիոն ֆունտ ստերլինգ։