տուն Քաղաքական Միջազգային Բրիտանիան ամեն ինչ անում է ԱՄՆ-ի համար՝ փոխարենը ոչինչ չստանալով

Բրիտանիան ամեն ինչ անում է ԱՄՆ-ի համար՝ փոխարենը ոչինչ չստանալով

97
0

1041376615

Մեծ Բրիտանիան վերածվել է ԱՄՆ-ի խաղալիքի՝ դրա դիմաց չստանալով ոչինչ: RT-ին տված հարցազրույցում այս մասին հաղորդում է բրիտանացի հայտնի իրավապաշտպան, պատմաբան և լրագրող Թոնի Ռոսլինգը:

Նրա կարծիքով՝ Լոնդոնի և Վաշինգտոնի միջև կապերն առաջվա պես ամուր են միայն այն բանի շնորհիվ, որ Մեծ Բրիտանիան գործնականում մշտապես անում է այն, ինչ ցանկանում է ԱՄՆ-ի վարչակազմը:

Ի պատասխան դրա՝ Բրիտանիան ստանում է ռազմական աջակցություն: Ռոսլինգը հիշեցնում է, որ Միացյալ Թագավորության տարածքում ամերիկյան զինվորականի նկատելի ներկայություն կա: Իրականում, սակայն, սա լիովին անիմաստ է, որովհետև առանց այն էլ ոչ ոք չի հանդգնի հարձակվել թագուհու երկրի վրա:

Լրագրողի խոսքերով՝ Դևիդ Քեմերոնի քաղաքականությունը գտնվում է Վաշինգտնոի ազդեցության տակ նաև անուղղակիորեն՝ Ուոլ Սթրիթի և շվեյցարական բանկերի միջոցով: