Հայտնի Vogue ամսագրի բրիտանական տարբերակը նկարահանումների ժամանակ առաջին անգամ կհամագործակցի ոչ պրոֆեսիոնալ մոդելների հետ: Այս մասին հայտնում է The Guardian-ը:
Ըստ աղբյուրի՝ Vogue-ի նոր համարը լույս կտեսնի հոկտեմբերի 6-ին: Ամսագրի այս ամսվա համարի շապիկին կհայտնվի բրիտանացի դերասանուհի Էմիլի Բլանտը:
Նշվում է նաև, որ նախաձեռնության նպատակը մոդելային բիզնեսում փորձ չունեցող կանանց նորաձևության աշխարհում ներգրավելն է: