տուն Քաղաքական Միջազգային Բրիտանական տնտեսության աճի տեմպերը չեն արդարացրել սպասումները

Բրիտանական տնտեսության աճի տեմպերը չեն արդարացրել սպասումները

70
0

1552763

Մեծ Բրիտանիայի տնտեսական ցուցանիշների վերագնահատման ընթացքում նվազեցվել են տնտեսական աճի կանխատեսումները: Այս մասին հաղորդում է Daily Mail-ը՝ հղում կատարելով Մեծ Բրիտանիայի ազգային վիճակագրական բյուրոյի մամլո ծառայությանը:

Ընդհանուր առմամբ, Բրիտանիայի տնտեսությունը 2008թ.-ի ռեցեսիայից հետո աճի շատ դանդաղ տեմպեր է արձանագրում: Այս մասին են վկայում 2013 և 2014թ.-ի արդյունքները:

Այս տարվա երրորդ եռամսյակում երկրի ՀՆԱ-ի աճը մնացել է 0,7%-ի սահմաններում, ինչի հետևանքով տնտեսական աճի կանխատեսումը 3%-ից իջեցվել է 2,6%-ի:

Հիշեցնենք, որ այսօր հրապարակված տվյալներով ԱՄՆ-ի տնտեսությունը զարգանում է առաջանցիկ տեմպերով՝ վերջին եռամսյակում սպասվածից շուրջ 2% տոկոսի աճ գրանցելով: