տուն Լուրեր Բրիտանական The Guardian-ը Տիգրան Համասյանի ելույթի մասին

Բրիտանական The Guardian-ը Տիգրան Համասյանի ելույթի մասին

91
0

10714693_359705394185571_890780829_n

Բրիտանական հայտնի The Guardian պարբերականը հոդված է հարապարակել հայազգի տաղանդավոր երաժիշտ Տիգրան Համասյանի մասին: Թերթը գրում է.

«Դինամիկ երիտասարդ հայ երաժիշտ և կոմպոզիտոր Տիգրան Համասյանը իր չտեսնված նորամուտն է տոնում օրիգինալ և վերամշակված հայկական երգերի համերգով: Տիգրանը նվագում է ստեղնաշարային գործիքների վրա և երգում, իսկ նրան նվագակցում են բասս կիթառահար Սեմ Մինայան և Արթուր Հնատեքը՝ հարվածային գործիքների վրա:

Բեմում Համասյանը ցուցադրում է տեխնիկական հիանալի վարպետություն. նրա համաշխարհային մակարդակի երաժշտությունը մե՛րթ պոռթկում է, մե՛րթ հոսում քնարական:

«Սիրելը» ազգագրական սիրային երգ է, իսկ «Կարս 1» և «Կարս 2» ստեղծագործությունները հատուկ են և չունեն հստակ թեմատիկա:

Համասյանի առույգ, ջազով ողողված և անաղարտ հայացքը դեպի համաշխարային երաժշտություն արթնացնում է շատ անձնական հույզեր»: