Ելիզավետա 2-րդի թոռնուհու՝ Զառա Ֆիլիպսի ամուսինը կդառնա ռեալիթի շոուի մասնակիցը։ Թագավորական ընտանիքի անդամն առաջին անգամ կմասնակցի այդօրինակ շոուի։ Այն կոչվելու է «Թռիչք», նվիրված է լինելու ձմեռային մարզաձևերին և ցուցադրվելու է Channel 4 հեռուստաալիքով։ Այս մասին գրում է The Sun-ը։
Շոուի մասնակիցները պետք է կատարեն տարբեր խնդիրներ, այդ թվում՝ ցուցադրեն իրենց վարպետությունը արագընթաց ոլորասահքում, բոբսլեում և սքելեթոնում։ Գրում է The Daily Mail-ը։
Թագավորական փեսան, ով նախկին ռեգբիիստ է, մարզումները կսկսի հաջորդ շաբաթ։