տուն Քաղաքական Միջազգային Բրիտանական ոստիկանությունը ձերբակալել է Xbox-ի և Playstation-ի վրա հարձակում գործած ցանցահենին

Բրիտանական ոստիկանությունը ձերբակալել է Xbox-ի և Playstation-ի վրա հարձակում գործած ցանցահենին

79
0

75075201

Բրիտանական ոստիկանությունը Սաութպորտում ձերբակալել է այն ցանցահենին, ով DDoS հարձակումներ է իրականացրել Sony Playstation և Microsoft Xbox խաղային համակարգերի ենթակառուցվածքների վրա: Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը:

Երկու համակարգերի համացանցային ծառայություննել լուրջ խափանումներ էին ունեցել դուրբծննդյան տոների օրերին: Հարձակումների համար պատասխանատվությունը ստանձնել էր Lizard Squad ցանցահենային խմբավորումը:

Ոստիկանությունից հաղորդել են, որ հետաքննությունն իրականացվել է ՀԴԲ-ի հետ համատեղ: Ձերբակալության որևէ մանրամասն առայժմ չի հրապարակվել: