Մեծ Բրիտանիան մտադիր չէ հրաժարվել մաղագաթի վրա օրենքները տպագրելու ավանդույթից:
Կառավարության քարտուղարության պետնախարար Մեթ Հենքոքը լրատվամիջոցներին հայտարարել է, որ հազարամյակների այս ավանդույթը հարկավոր է պահպանել: «Մշտապես փոփոխվող ժամանակակից աշխարհում անհրաժեշտ է պահպանել մեր ավանդույթները»,- ասել է նա:
Ըստ ՏԱՍՍ-ի, ավելի վաղ հայտարարվել էր, որ միջոցները տնտեսելու նպատակով խորհրդարանը որոշել է հրաժարվել օրենքները հորթի կամ այծի մորթուց պատրաստված մագաղաթի վրա տպագրելու ավանդույթից: Ակնկալվում էր, որ արդեն գարնանը պատգամավորները կսկսեն բարձրորակ թուղթ օգտագործել, որն իր հատկությունները կարող է պահպանել 500 տարի շարունակ: Այս կերպ ծրագրվում էր հարկատուների միջոցներից տարեկան մինչեւ 80 հազար ֆունտ տնտեսել (115 հազար դոլար):
Ամեն դեպքում, Հենքոքը խոստացել է լրացուցիչ ֆինանսավորում գտնել՝ հայտարարելով, որ դարեր շարունակ կիրառվող տեխնոլոգիան «զարմանալիորեն տնտեսող է»: