Սևակ Խանաղյանի կատարած «Եվրատեսիլի» «Քամի» երգն ամենայն հավանականությամբ կզարմացնի բրիտանացի դիտողներին: Այսպես է սկսել բրիտանական Metro-ն Խանաղյանի երգին նվիրված նյութը՝ շեշտելով, որ երգի ընթացքում բեմը վերածվում է Սթոունհենջի նմանության հարթակի: «Սա իրականում թերագնահատված երգ է, որը լավ է երևում կամերայի առջև: Սկզբում բեմը մշուշոտ է, այնուհետև բեմը լուսավորվում է»:
Նյութում նաև երգի բառերի ու «Եվրատեսիլում» Հայաստանի կատարումների պատմությունն է ներկայացված: