տուն Քաղաքական Միջազգային Բրիտանական կառավարությունը հավանություն է տվել Իրաքում իսլամիստների դիրքերին հարվածներ հասցնելու նախագծին

Բրիտանական կառավարությունը հավանություն է տվել Իրաքում իսլամիստների դիրքերին հարվածներ հասցնելու նախագծին

75
0

B

Բրիտանական կառավարությունը հավանության է արժանացրել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դիրքերին Իրաքում հարվածներ հասցնելու նախագիծը: Այս մասին հաղորդում է BBC-ին:

Նախարարների խորհրդի նիստի ժամանակ, որն անցել է վարչապետ Դևիդ Քեմերոնի նախագահությամբ, ընդունվել է բանաձև, որը թույլատրում է օդային հարվածները: Ուրբաթ օրն այն կներկայացվի խորհրդարանի հաստատմանը: Կառավարությունը նաև ներկայացրել է այդ գործողության իրավաբանական հիմնավորումը:

Փաստաթղթի տեքստում ասում է, որ Մեծ Բրիտանիան ցամաքային ուժեր չի կիրառի Իրաքի տարածքում և կսահմանափակվի օդային հարվաներով:

Հիշեցնենք, որ այս տարվա հունիսին «Իրաքի և Լևանտի իսլամական պետություն» (այժմ՝ «Իսլամական պետություն) խմբավորման գրոհայինների գործողությունների ակտիվության հետևանքով իրական ճգնաժամ է առաջացել Սիրիայի և Իրաքի հյուսիսում: Նույն ամսվա 29-ին սուննի ծայրահեղականները իրենց վերահսկողության տակ գտնվող տարածքներում հռչակել են «իսլամական խալիֆայություն»:

Միջազգային իրավապաշտպանների հավաստմամբ՝ վտանգի տակ է հայտնվել տեղի շիա մահմեդականների, քրիստոնյաների ու եզդիների կյանքն ու անվտանգությունը: Ծայրահեղականներն ուղղակիորեն «սրբազան» պատերազմ են հայտարարել արևմտյան աշխարհին: Ի պատասխան դրան ԱՄՆ-ի և դաշնակից երկրների, այդ թվում՝ Ֆրանսիայի օդուժը օգոստոսի 8-ից պարբերաբար օդային հարվածներ է հասցնում «Իսլամական պետության» դիրքերին՝ օգտագործելով F-16 կործանիչներ ու անօդաչու թռչող սարքեր: Սեպտեմբերի 23-ից իսլամիստների դիրքերին հարվածներ են հասցվում նաև Սիրիայում: