Բրիտանական Goldgenie ընկերությունը ստեղծել է մի հեծանիվ, որ ամբողջությամբ պատված է 24-կարատանոց ոսկով: Այս մասին հաղորդում է ընկերության պաշտոնական կայքը՝ տեղեկացնելով, որ մեկ նմուշի արժեքը հավասար է 250 հազար ֆունտի (շուրջ 400 հազար դոլար):
Ոսկով պատված են փոխադրամիջոցի բոլոր մասերը, ներառյալ՝ պտտման շղթան: Նստատեղը պատված է Սան Մարկոյի սահմանափակ հավաքածուի նրբագույն թավշով:
Նշվում է, որ գնորդները հնարավորություն կունենան պատվիրել նաև կաշվե նստատեղ, փորագրված կամ թանկարժեք գարերով զարդարված ղեկ:
Goldgenie ոսկե հեծանիվը առաջինը չէ իր տեսակի մեջ, սակայն սովորաբար նման առարկաների գինը չի գերազանցում մի քանի տասնյակ հազար դոլարը: