Մեծ Բրիտանիայում այսօր` հունիսի 23-ին, տեղի կունենա հանրաքվե, որով բրիտանացիները պետք որոշեն` մնա՞լ արդյոք Եվրամիության կազմում, թե՞ ոչ՝ հաղորդում է «Ռիա նովոստին»:
Սա երկրի պատմության մեջ երրորդ հանրաքվեն է։ Նախկինում դրանք անցկացվել էին Եվրոպական տնտեսական տարածք մուտքի (1975) և նախընտրական բարեփոխման հարցերով (2012)։ Այսօր երկրի քաղաքացիները պետք է պատասխանեն հետևյալ հարցին՝ «Պե՞տք է արդյոք Միացյալ Թագավարությունը մնա ԵՄ անդամ, թե՞ պետք է դուրս գա ԵՄ-ից»։
Հանրաքվեն կմեկնարկի տեղական ժամանակով ժամը 7-ին (Երևանի ժամանակով՝ ժամը 10-ին)։ Ընտրատեղամասերը, որոնց թիվը կազմում է մոտ 400 ամբողջ Բրիտանիայում, Հյուսիսային Իռլանդիայում և Ջիբրալթարում, կաշխատեն մինչև տեղական ժամանակով ժամը 22.00-ը։
Քվեարկությանը կարող են մասնակցել 46,5 մլն ընտրողներ։ Հանրաքվեի անցկացման ընդհանուր գումարը կազմում է 142,4 մլն ֆունտ ստեռլինգ։