Բրիտանացիների մեծամասնությունն առաջին անգամ կողմ է արտահայտվել Եվրամիությունից դուրս գալու օգտին։ Այս մասին են վկայում ամերիկյան Gallup ինստիտուտի կողմից անցկացված հարցումները։ Այսպիսով, Բրիտանիայի քաղաքացիներն առաջինն են Արևմտյան Եվրոպայում, որոնց մեծամասնությունը կողմ է արտահայտվել այդ կառույցից հեռանալուն։
Վատատեսների մեծ մասը հասուն տարիքի բրիտանացիներն են։ Հարցմանը մասնակցել են Արևմտյան Եվրոպայի 12 երկրների 12 հազար քաղաքացիներ։ Մյուս երկրներում հարցվածների մեծամասնությունը կողմ է արատահայտվել Եվրամիությանը մնալուն։ Եվրամիությունում մնալուն հատկապես կողմ է Հունաստանի բնակչության մեծամասնությունը, որն ունի տնտեսական լուրջ խնդիրներ և դրանք հաղթահարում է ԵՄ օգնությամբ։