Բրիտանացիների մեծամասնությունը կքվեարկեր Մեծ Բրիտանիայի՝ ԵՄ-ի կազմից դուրս գալո օգտին, եթե նման հանրաքվե անցկացվեր այժմ: Այս մասին վկայում են OpinionWay հեազոտական ինստիտուտի անցկացրած սոցհարցման արդյունքները:
Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնը բազմիցս հայտարարել է, որ մտադիր է ԵՄ-ին անդամակցությունը շարունակելու շուրջ հանրաքվե անցկացնել:
Հարցման արդյունքներով՝ այս պահին բրիտանացիների միայն 37%-ն է կողմ ԵՄ-ի կազմում մնալուն, մինչդեռ 42%-ը հակառակ կարծիքին են:
Եվրոպական երկրներից ԵՄ-ի անդամակցությանն ամենաշատն են կողմ արտահայտվել Իսպանիայում (67%), Գերմանիայում (64%) և Ֆրանսիայում (55%):